Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.02.2014 | 00:57

Երանելի է այն հարուստը, որ անարատ գտնվեց և չգնաց ոսկու հետևից։ Ո՞վ է նա, երանի տանք նրան, քանզի զարմանալի բաներ արեց իր ժողովրդի մեջ։ Ո՞վ փորձվեց դրանով և կատարյալ մնաց. այդ նրան թող պարծանք համարվի, ո՞վ կարող էր զանցառու լինել և չեղավ, չարիք գործել և չգործեց։ Թող նրա բարօրությունը հաստատուն լինի, և թող մարդիկ պատմեն նրա ողորմածության մասին։


Սիրաքի իմաստությունը 34. 8-11

Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ